ԿՐՆԱ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ


Հետեւեալ հարցումներէն իւրաքանչիւրին տրուած 3 հաւանական պատասխաններէն փորձէ՛ ընտրել ճիշդը։


Ո՞ր նշանաւոր նկարիչը ամբաստանուած է իբրեւ արուեստի գող։

ա - Փապլօ ՓԻՔԱՍՕ
բ - Լէօնարտօ ՏԱ ՎԻՆՉԻ
գ - Սալվատոր ՏԱԼԻ

Ո՞ր նշանաւոր նկարիչը ինքզինք իր մեռած եղբայրը կը կարծէր։

ա - Քլոտ ՄՈՆԷ
բ - Վենսան ՎԱՆ ԿՈԿ
գ - Սալվատոր ՏԱԼԻ

Ո՞ր նշանաւոր նկարիչը տարիներով կը ձգձգէր իր աշխատանքը։

ա - Սանտրօ ՊՈԹԻՉԵԼԼԻ
բ - Լէօնարտօ ՏԱ ՎԻՆՉԻ
գ - Արշիլ ԿՈՐՔԻ

Ո՞ր նշանաւոր նկարիչը միայն մէկ նկար ծախած է իր կեանքի ընթացքին։

ա - Յովհաննէս ԱՅՎԱԶՈՎՍՔԻ
բ - Վենսան ՎԱՆ ԿՈԿ
գ - ՄԻՔԷԼԱՆՃԵԼՕ

Ո՞ր նշանաւոր նկարիչը, հակառակ զօրաւոր յօդացաւ ունենալուն, շարունակած է 20 տարի ստեղծագործել։

ա - Մարտիրոս ՍԱՐԵԱՆ
բ - Էտուար ՄԱՆԷ
գ - Փիէռ-Օկիւսթ ՌԸՆՈՒԱՐ

Ո՞ր նկարիչը ծագումով հայ չէ:

ա - Արշիլ ԿՈՐՔԻ
բ - Էտուար ՄԱՆԷ
գ - Յովհաննէս ԱՅՎԱԶՈՎՍՔԻ

Ո՞ր նկարիչը առաւելաբար ծանօթ է իբրեւ ծովանկարիչ:

ա - Յովհաննէս ԱՅՎԱԶՈՎՍՔԻ
բ - Սալվատոր ՏԱԼԻ
գ - Մարտիրոս ՍԱՐԵԱՆ