ԿՐՆԱ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ


Հաւանաբար ուտել կը սիրես: Մանաւանդ, տնական համեղ ուտեստներ: Իսկ գիտե՞ս թէ սիրած ճաշիդ մէջ ի՞նչ բաղադրիչներ կան: Հետեւեալ հարցումներէն իւրաքանչիւրին տրուած է 3 հաւանական պատասխան։ Փորձէ՛ ընտրել ճիշդը եւ իմացիր, թէ ինչո՞վ կը պատրաստուի տիրած ճաշատեսակդ:


Ի՞նչ են գաթայի գլխաւոր բաղադրիչները։

ա - Խմոր, հաւկիթ, մածուն, շաքար եւ իւղ
բ - Խմոր, հաւկիթ, մածուն, իւղ եւ ձիթապտուղ
գ - Հաւկիթ, մածուն, շաքար եւ իւղ

Ի՞նչ են տոլմայի գլխաւոր բաղադրիչները։

ա - դդում, սմբուկ եւ լուբիա
բ - խաղողի տերեւ, կամ կաղամբ, կամ բանջար, միս եւ բրինձ
գ - լոլիկ, կանաչ պղպեղ, ոսպ եւ միս

Ի՞նչ են հարիսայի գլխաւոր բաղադրիչները։

ա - Ձաւար եւ հաւու միս
բ - Ցորեն եւ խոզի միս
գ - Ցորեն եւ հաւու կամ ոչխարի միս

Ի՞նչ են ղափամայի գլխաւոր բաղադրիչները։

ա - Դդում, բրինձ, չիր եւ ընկոյզ
բ - Սմբուկ, ձաւար, չիր
գ - Միս, բրինձ, ընկոյզ

Ի՞նչ են խաշի գլխաւոր բաղադրիչները։

ա - Ոչխարի միս եւ մեղր
բ - Կովու տոտիկ
գ - Հաւու միս

Ի՞նչ են անուշապուրի գլխաւոր բաղադրիչները։

ա - Ցորեն, միս, ընկոյզ, չիր
բ - Ալիւր, միս, շաքար
գ - Ցորեն, չամիչ, ծիրանի չիր, ընկոյզ, նուշ, մեղր կամ շաքար