ԿՐՆԱ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ


Հետեւեալ հարցումներէն իւրաքանչիւրին տրուած է 3 պատասխան։ Փորձէ՛ ընտրել ճիշդը։


Ո՞ր ընտանի կենդանին կրնայ ոտքի քնանալ։

ա - ձին
բ - շունը
գ - կովը

Ո՞րն է ամէնէն հաւատարիմ ընտանի կենդանին։

ա - կատուն
բ - շունը
գ - նապաստակը

Ո՞րն է ամէնէն խելացի ընտանի կենդանին։

ա - խոզը
բ - աքլորը
գ - կատուն

Ո՞ր ընտանի կենդանին կրնայ իր հասակին 7 անգամը ցատկել։

ա - շունը
բ - կատուն
գ - նապաստակը

Ո՞ր ընտանի կենդանին առաջին անգամ անջրպետ գնաց։

ա - կատուն
բ - այծը
գ - շունը